Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Կյանքը հեշտացնող հինգ միջոց. 1in.am

Կյանքը հեշտացնող հինգ միջոց. 1in.am

Կյանքը հեշտացնող բազմաթիվ միջոցներ կան, healthinfo.ua-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը

 

1.   Խնդիրները լուծեք առաջացման կարգով։ Մի՛ փորձեք ամեն ինչ նախատեսել, ծրագրել ու վերահսկել, այն էլ՝ մի քանի ամսվա համար։ Դա անհնար է, միայն իզուր կվատնեք ուժերը և կնյարդայնանաք։ Ավելի լավ է կենտրոնանալ մի բանի վրա, օրինակ՝ այն բանի, ինչը պետք է ավարտել վաղը։ Աշխատեք կենտրոնանալ միայն առաջնային և կարևոր խնդիրների վրա։ Ոչ հրատապ հարցերը լուծեք որոշ ժամանակ անց, կամ ավելի լավ է՝ հետաձգեք անկարևոր հարցերի լուծումն անորոշ ժամանակով։ Երկու կամ երեք խնդրի լուծումն ավելի արդյունավետ կլինի, եթե դուք կենտրոնանաք միայն դրանց վրա և չսփռեք ձեր ուշադրությունն այդ պահին մնացյալ անկարևոր հարցերի վրա։

 

2.   Փոխեք ձեր կյանքը փուլերով։ Չարժե կյանքում մեծ փոփոխություններ մտցնել, այն էլ՝ միանգամից։ Շատ դժվար է հրաժարվել հին սովորություններից և կյանք մտցնել նորերը։ Փոփոխությունները պետք է աստիճանական լինեն։ Պահպանելով այս բոլոր կանոնները՝ դուք կկարողանաք ձեր կյանքն ավելի լավը դարձնել։

 

3.   Զբաղվեք սիրելի գործով։ Եթե չսիրած գործով եք զբաղվում, թեթևությունն ու հաջողությունը երբեք չեն մտնի ձեր կյանք։ Եթե ձեր հիմնական զբաղմունքը ձեզ ձանձրացրել է, սկսեք զբաղվել որևէ նոր բանով։ Աշխարհը չի կարող կանգնել միևնույն տեղում, այդպես էլ մարդն է, նա չի կարող անընդհատ աշխատել միևնույն նախագծի վրա, կատարել միապաղաղ աշխատանք։ Կյանքում միշտ պետք է տեղը զիջել նորին։ Այն, ինչ մեզ համար հետաքրքիր ու կարևոր էր երեկ, այսօր արդեն ոչ արդիական է դառնում։ Եթե զգում եք, որ ձեր աշխատանքն այլևս չի պատճառում այն հաճույքը, ինչպես առաջ, ապա անպայման պետք է փոխել այն։

 

4.   Եթե ուզում եք առաջ շարժվել, պետք է մոռանալ անցյալի անհաջողությունների մասին։ Եթե անընդհատ մտածեք, որ այլևս երբեք ոչ-ոքի չեք հասնի և ոչինչ չեք փոխի, առաջ ընթանալ չի հաջողվի, ուղղակի չի բավականացնի էներգիան, որը ծախսվել է այն մտքի վրա, ինչը գոյություն չունի։ Դա ազդում է հոգեկանի վրա և զրկում ինքն իր հանդեպ հավատից։ Որսացեք կյանքի պահերը, կարևորը՝ մի՛ կորցրեք հանուն երկրորդականի։ Մի՛ փորձեք մտածել երեկվա կամ վաղվա օրվա մասին, հաճույք ստացեք այսօրվա իրադարձություններից և դրական էմոցիաներից։

 

5.   Աշխատեք ձեզ շրջապատել այն մարդկանցով, ովքեր ձեր կյանքը հեշտ ու գեղեցիկ են դարձնում։ Եվ, ընդհակառակը, հեռացե՛ք այն մարդկանցից, ովքեր ձեր կյանքը բարդ ու անուրախ են դարձնում։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. helpus.org.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ